-
14.03.2017|
21:09
ՀՀԿ-ն պատգամավորության այնպիսի թեկնածուների է առաջադրել, որոնք 5, 10, նույնիսկ 15 տարի ԱԺ պատգամավոր լինելով` անգամ մեկ նախադասություն չեն արտասանել ամբիոնից՝ մարտի 14-ին, Կենտրոն վարչական շրջանում քայլերթի ժամանակ հայտարարել է «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը:
-
14.03.2017|
21:05
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբի տեղեկություններով այսօր Ջրառատ գյուղում ՀՀԿ-ի տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել ՕՐՕ դաշինքի համակիրների վրա, կան վիրավորներ:
-
14.03.2017|
20:37
ՀՅԴ գաղափարները վերջապես ընդունվել են բոլորի կողմից, պարզապես կուսակցությունն այսօր մեծամասնություն չի կազմում՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Բագրատ Եսայանը։
-
14.03.2017|
20:36
Դուք տեսե՞լ եք քարոզարշավ, ձայների առքուվաճառքը սկսված է, լրագրողների հետ հանդիպումն այս ձևակերպումով սկսեց «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Լյովա Խաչատրյանը։
-
14.03.2017|
20:24
Կոտայքի մարզում և Հրազդան քաղաքում շարունակվում են ՀՀԿ-ից ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Սամվել Սանամյանի նախընտրական հանդիպումներն ընտրողների հետ։
-
14.03.2017|
16:39
Ժամանակին իշխանության մեջ եղած պաշտոնյաները քարոզարշավի ընթացքում մոռանում են, թե իրենց ժամանակ ժողովուրդն ինչ վիճակում էր ու ինչպիսի կշտամբանքի էին արժանանում։
-
14.03.2017|
15:51
Հայաստանում ընտրությունները միջոցառում են, որոնց ժամանակ բնակչության հատկապես անապահով խավը սպասում է, որ տարիներ շարունակ իր անձնական խնդրահարույց հարցերից գոնե մեկը լուծում ստանա։ Այս նպատակն իրագործելու հարցում նրա համար միևնույն է, թե ով այդ ճանապարհին կհանդիպի իրեն և ով իր մեկնած ձեռքը կբռնի։
-
14.03.2017|
11:15
Անորոշությունն այն գործոնն է, որի միջոցով Սերժ Սարգսյանը փորձում է կոնսոլիդացված պահել համակարգը, դրա տարբեր սեգմենտներին ստիպել սեփական ապահովության մոտիվով աշխատել ՀՀԿ-ի համար:
-
14.03.2017|
11:14
Արտաքուստ հանգիստ ընթացող քարոզարշավի մեկ իրադարձությունը հաճախ բացահայտում է դրա ստվերային դրսևորումները: Ջրառատում, որը ՀՀ սկանդալային փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի գյուղն է, կարող էր ընդդիմության հետ կապված միջադեպ լինել, ու նաև «օրինաչափ» է, որ Երանոսյանի եղբայրը կարող էր կրակել:
-
13.03.2017|
23:46
ՕՐՕ դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադարձել է նախօրեին Ջրառատում տեղի ունեցած դեպքերին։ Նրա խոսքով՝ իրենց թիմակիցների և փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի եղբոր և նրա կողմնակիցների միջև վիճաբանության պատճառը եղել է այն, որ ՕՐՕ-ի թիմակիցներին արգելել են մասնակցել քարոզարշավին և բացի այդ՝ հայհոյել, վիրավորել են։